Կլիմայի փոփոխության տեխնոլոգիական աքսելերատոր
Կլիմայի փոփոխության տեխնոլոգիական աքսելերատոր ծրագիրն այս տարի իրականացվում է երրորդ անգամ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ImpactAim աքսելերատորի՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Ինովացիոն Լուծումների և Տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ։ Այն Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող և ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ իրականացվող «Կլիմայի փոփոխության ազդեցության անդրադարձը Հայաստանում անտառային հրդեհների կառավարման համար» ծրագրի հիմնական բաղադրիչներից մեկն է:
Կլիմայի փոփոխության տեխնոլոգիական աքսելերատոր ծրագրի հիմնական առաքելությունը գյուղատնտեսության և անտառային տնտեսության, քաղաքային կայուն զարգացումը, ինչպես նաև էներգախնայողությունը և վերականգնվող աղբյուրների ոլորտի հետ կապված կլիմայի փոփոխության համար նախատեսված նորարարությունների խթանման և տեխնոլոգիական լուծումների կայուն մեխանիզմի ստեղծումն է: