ISTC CO-WORKING
Եղի՛ր նորարար մեզ հետ
Մենք նպատակ ունենք ստեղծել նորարարության էնտուզիաստների համայնք. մարդիկ, որոնք ցանկանում են լինել ապագայի ձևավորողները: Մենք տրամադրում ենք բաց տարածքով գրասենյակ ապահովված այն ամենով, ինչը կարող է անհրաժեշտ լինել ստեղծագործական աշխատանքի ժամանակ. հարմարավետ աշխատանքային և հանգստի գոտիներ, մեծ խոհանոց և զարմանահրաշ պատշգամբ ՝ Արարատին նայող տեսարանով։ Միևնույն ժամանակ, մշտապես մասնակցելով ISTC- ի և գործընկերների կողմից կազմակերպվող միջոցառումներին, անդամները մասնակցում են Հայաստանի տեխնիկական կյանքին: