DIGITAL ART ENTREPRENEURSHIP PROGRAM
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ImpactAIM աքսելերատորը, Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ հիմնադրամ) հետ համատեղ մեկնարկում են բոլորովին նոր շուկայական ուղղվածություն ունեցող մասնագիտական ծրագիր՝ “Digital Art Entrepreneurship”, որը կզինի ուսանողներին ժամանակակից հմտություններով և կծանոթացնի դիզայնի վրա կենտրոնացած ՄԿՈՒ քոլեջներում մասնագիտական արվեստի ուսումնական ծրագրի փոփոխությունների մասին։
“Digital Art Entrepreneurship” ծրագիրը նախատեսված է Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Կոտայքի մարզերի մարզերի 15-24 տարեկան 120 երիտասարդների համար, ովքեր ստացել են կամ այս պահին ստանում են մասնագիտական կրթություն արվեստի ոլորտում: Ծրագիրը կզարգացնի նրանց ձեռնարկատիրական և թվային արվեստի հմտությունները՝ ծանոթացնելով նրանց հայկական թվային արվեստի առաջատար ընկերությունների և փորձագետների հետ, ինչպես նաև կներկայացնի նրանց համաշխարհային ֆրիլանսինգ հարթակները: Նախագծային ուսուցման միջոցով մշակված ծրագիրը մասնակիցներին կտրամադրի իրական մարտահրավերներ տրված իրական բիզնեսների կողմից։
Ծրագիրը կիրականացվի տեղական առաջատար ընկերությունների և փորձագետների հետ, որոնք ներգրավված են թվային արվեստի ձեռներեցության ոլորտում, մասնավորապես՝ ստեղծագործական խաղերի ձևավորման և կոմիքսների արտադրության ոլորտում:
Digital Art Entrepreneurship ծրագիրը բաղկացած է հետևյալ փուլերից՝
1. Թվային արվեստի հմտությունների Bootcamp
Bootcamp-ը բաղկացած է 6-շաբաթյա ծրագրից, որի նպատակն է զարգացնել թվային արվեստի հմտությունները հետևյալ թեմաներով.
- Scripting
- Storyboarding
- Character Design
- Inking and coloring
- Working with digital tools
Դասընթացները ամուր հիմք կդառնան՝ հետագայում խաղերի մշակման, մարտաֆիլմերի և անիմացիոն ֆիլմերի, կոմիքսների, նկարազարդումների և թվային այլ ոլորտներում։
2. Վարպետության դասեր (Experience sessions)
Այս փուլը նվիրված է թվային արվեստում գերժամանակակից տեխնոլոգիաների բացահայտմանը և թվային արվեստի արտադրանքի և անկախ աշխատանքի ստեղծման իրական փորձառություններին:
Վարպետության դասերը կիրականացվեն մասնագիտական խորը գիտելիքներով հարուստ ոլորտի լավագույն մենթորների կողմից, հետևյալ թեմաներով՝
- NFT Art (հարթակներ, բիզնես մոդել, խորհուրդներ՝ հաջողության հասնելու համար)
- Ֆրիլանս հարթակներ (պլատֆորմներ, պրոֆիլավորում, բիզնես մոդել, խորհուրդներ՝ հաջողության հասնելու համար)
- Generative AI (DALL-E 2, WOMBO, Open AI և այլն)
- Խաղի դիզայնի տարրեր (խաղի նախագծման փուլեր, ժանրեր, MVP, վաճառք, գնագոյացում)
- Խաղի արվեստ. 2D մոդելավորում (կերպարների ձևավորում, փուլերի ձևավորում, UI/UX + Adobe Illustrator)
- Խաղի արվեստ. 3D մոդելավորում (կերպարների ձևավորում, փուլերի ձևավորում + Maya)
Ծրագրի արդյունք
- Ծրագրի արդյունքում ստեղծված բոլոր նախագծերը կներկայացվեն գնահատող հանձնաժողովին և 15 լավագույն մասնակիցները կստանան մրցանակներ պատկերազարդման թաբլեթների տեսքով:
- Զուգահեռաբար կկազմակերպվեն թվային արվեստի և NFT արվեստի ցուցահանդեսներ Երևանում և մարզերում, որտեղ մասնակիցների վերջնական նախագծերը կներկայացվեն տվյալ մարզի համայնքներին։
- Կստեղծվի հատուկ կայքէջ, որտեղ կցուցադրվեն ծրագրի արդյունքները՝ ստեղծված մասնակիցների կողմից։