Ուրախ ենք տեղեկացնել, որ արդեն երրորդ անգամ մեկնարկել է Աքսելերատոր #5 ծրագիրը։ Աքսելերատոր #5 ծրագրի հիմնական նպատակն է խթանել Հայաստանում բնակվող կանանց և աղջիկներին մուտք գործել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտ՝ իրականացնելով նրանց համար տեխնոլոգիական և բիզնես ուղղվածության դասընթացներ, ինչպես նաև օգնել նրանց ստեղծել սեփական ստարտափ նախագծեր: Դասընթացների ուսումնական ծրագիրը նախատեսված է ոլորտում սկսնակ կանանց և երեխաների համար, ովքեր ցանկանում են մուտք գործել ՏՏ ոլորտ, սակայն չունեն գիտելիքներ այդ ոլորտում իրենց դրսևորելու համար։ Ուրախ ենք տեղեկացնել, որ Աքսելերատոր #5 vol.2 Kidz ծրագրին կարող են մասնակցել ինչպես աղջիկները, այնպես էլ տղաները:
Աքսելերատոր #5-ն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ImpactAIM աքսելերատորի, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ հիմնադրամ), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի (AITC), Հայաստանի ԿԶՆ նորարարության ազգային լաբորատորիայի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ
Ու՞մ համար է
ACCԱքսելերատոր #5 ծրագիրը նախատեսված է կանանց և երեխաների համար (աղջիկներ և տղաներ), ովքեր պատրաստ են սուզվել տեխնոլոգիական աշխարհում և դառնալ կյանք փոխող համայնքի մի մասը: Աքսելերատոր #5-ը նախատեսված է 2 տարիքային խմբերի համար` 8-15 տարեկան աղջիկների ու տղաների և 15 տարեկանից բարձր կանանց և աղջիկների՝ համապատասխան պայմաններով և ուսումնական ծրագրերով: Ծրագրին մասնակցելու համար նախնական գիտելիքներ չեն պահանջվում, քանի որ ծրագիրը նախատեսված է սկսնակների համար: Ուստի, Աքսելերատոր #5 նախագիծը իր դռներն է բացում Հայաստանի մարզերում բնակվող, ինչպես նաև այլ երկրներից տեղահանված կանաց և երեխաների առջև։
Ե՞րբ և Որտե՞ղ
The Ծրագիրը հայտերի ընդունման մեկնարկը կտրվի փետրվարի 11-ին, որը համարվում է Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օր։ Աքսելերատոր #5 ծրագիրի տևողությունը 20 շաբաթ է։ Դասընթացներն ու սեմինարները տեղի կունենան շաբաթական 2-3 անգամ։ Աքսելերատոր #5 Kidz-ը տեղի կունենա Երևանում (Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում) և Սիսիանում (Sisian Education Center)։ Աքսելերատոր #5 ծրագիրը նախատեսված 15 տարեկանից բարձր կանանց և աղջիկների համար տեղի կունենա Երևանի Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC Foundation)։
Ի՞նչ և ինչու՞
Աքսելերատոր #5 ծրագիրը կանդրադառնա SDG 5-ին, որը կոչ է անում գենդերային հավասարություն և բոլոր կանանց ու երեխաների իրավունքների ու հնարավորությունների ընդլայնում, քանի որ կա հսկայական հնարավորություն ազդելու աշխարհում ՝ երեխաների և կանանց կողմից ստացված և անհատականացված գիտելիքների միջոցով:
Կիրականացվի 2 հիմնական ուղղություններով։ Դասընթացը կընթանա հայերեն լեզվով:
Աքսելերատոր #5 Kidz-ը 20-շաբաթյա ծրագիր է, որը նախատեսված է օգնելու երիտասարդ աղջիկներին և տղաներին (8-15 տարեկան) `առաջին քայլերը կատարելու ծրագրավորման մեջ: Աքսելերատոր #5 ծրագիրի շրջանակներում երեխաները հնարավորություն կունենան ձեռք բերել կոդավորման հմտություններ, սովորել վեբ ծրագարավորում, ստեղծել խաղեր և թիմային աշխատանքներով մասնակցել հեքըթոնի և այլ ընթացիկ նախագծերի։
Վայրը ՝ Երևան և Սիսիան
ACC #5-ը կանանց և աղջիկների համար (15+) 20-շաբաթյա ծրագիր է, որի ջանակներում 15 տարեկանից բարձր աղջիկները և կանայք հնարավորություն կունենան մասնակցելու տեխնոլոգիական և բիզնես ուղղվածության գործնական դասընթացների, հանդիպելու ոլորտի փորձագետների հետ, ձեռնարկատիրական դասընթացների ընթացքում զարգացնել իրենց սեփական գաղափարները՝ վերջիններս ներկայացնելով հեքըթոնի և մի շարք այլ միջոցառումների ժամանակ:
Վայրը ՝ Երևան
Առավելություններ
- Մասնակիցները կավարտեն ծրագիրը խորը հմտություններով, որոնք անհրաժեշտ են իրենց ստարտափի ստեղծման կամ գոյություն ունեցող մեկ այլ ստարտափի միանալու համար։ Լավագույն ստարտափները հնարավորություն կստանան մասնակից դառնալու ImpactAim աքսելերացիոն ծրագրին, որտեղ հատուկ նախագծված ուսումնական պլանի ևաշխատարանների միջոցով կկարողանան բարելավել ստարտափի դիրքերը շուկայում։
- Առաջադեմ ուսանողներին կտրվի մարզիչ դառնալու հնարավորություն։ Ընտրված մասնակիցներին կտրամադրվի հատուկ ծրագիր ` հաջորդ փուլում դասընթացավարների օգնական դառնալու համար: Ծրագիրն ամբողջությամբ անվճար է։ Ծրագիրը մասամբ կհոգա տրանսպորտի ծախսերը։
Ծրագրին մասնակցությունը անվճար է և առաջնահերթությունը տրվելու է սոցիալապես խոցելի խմբի անդամներին։