Տվյալների գիտությունը բիզնեսում մագիստրոսական ծրագիր

2017 թվականից Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում գործում է «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը, որն իրականացվում է Սան Խոսեի պետական համալսարանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ու Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ՝ PMI Science-ի աջակցությամբ:
Ծրագիրը ուսանողներին հնարավորություն է տալիս աշխարհում տեղի ունեցող տվյալների հեղափոխության մի մասնիկը դառնալ` տվյալագիտության մեջ տեսական գիտելիքները փոխկապակցելով բիզնեսի պահանջների հետ: Ծրագրի տևողությունը 2 տարի է:
Տվյալների գիտությունը բիզնեսում մագիստրոսական ծրագիրը նորարարական դարպասի աստիճան է, որը նախատեսված է նոր սերնդի տվյալների վրա հիմնված և նորարարությանը միտված մասնագետների վերապատրաստման համար, որոնք կարող են աշխատել խոշոր տվյալների նոր էկոհամակարգում, որպես տվյալագետներ, հիմնականում բիզնես Վերլուծություն, հաճախորդների վերլուծություն, տվյալների մոդելավորում և կառավարում ոլորտներում:
Այս նոր մագիստրոսական ծրագիրը ուսանողներին կներգրավի ինտենսիվ ուսուցման մեջ, կտա գործնական, աշխատանքային փորձ անմիջապես ոլորտի փորձագետների հետ աշխատելիս: Կրթական ծրագրի 50% հենքը ծրագրավորման գիտելիքներն են։ Դասերը անցկացվում են ԵՊՀ-ում և Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC), օգտագործելով վերջինիս համակարգչային և ծրագրային ռեսուրսները։
Ընդունելությունը կիրականացվի նախնական ընտրության եւ հետագա քննության հիման վրա:
Նախադրյալներ. Մագիստրոսական ծրագիրը բաց է բոլոր բուհերի ուսանողների համար. բակալավրի աստիճանը պարտադիր է:
Դիմելու ժամկետներ․ Հուլիսի 13 - օգոստոսի 24, 2020 թ.
Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց դիմումները ներկայացնեն առցանց ՝
https://admission.ysu.am/home, տես YouTube-ի տեսանյութերի հրահանգները, թե ինչպես դիմել:
Ընդունելության քննությունները կանցկացվեն օգոստոսի 26-28-ը, 2020 թ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք հետևել հղմանը՝ https://armdsforb.wordpress.com
Օգնության համար խնդրում ենք զանգահարել +374 96 804460