4 ՏԱՐԻ՝ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՎ ՏՏ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԸ
ISTC հիմնադրամը Հայաստանի առաջատար նորարարական կենտրոններից մեկն է։ Այն հիմնադրվել է 2015 թվականին, ՀՀ կառավարության, ԱՄՆ ՄԶԳ-ի, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի, IBM և Երևանի պետական համալսարանի համատեղ ուժերով։
Մեր առաքելությունն է հնարավորություն տալ տաղանդավոր մարդկանց բացահայտել իրենց ողջ ներուժն ու միանալ հայկական տեխնոլոգիական համայնքին։
IBM- ի, ԱՄՆ ՄԶԳ-ի, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի և այլ գործընկերների կողմից տրամադրված ռեսուրսները օգտագործելով` մենք ստեղծել ենք եզակի հարթակ, որը միավորում է ուսանողներին, դասախոսներին, հետազոտողներին և սկսնակ էնտուզիաստներին`գլոբալ խնդիրների նորարարական լուծումներ ստեղծելու համար: ISTC-ն ձգտում է իր ներդրումն ունենալ՝ Հայաստանը որպես աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոններից մեկը դարձնելու գործում։
ՄԵՐ
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Ընդլայնել տեղական հետազոտական ներուժը`օգտագործելով ԱՄՆ հետազոտական հաստատությունների միկրոֆինանսավորման մեխանիզմներն ու ցանցերը: