Աքսելերատոր#5 vol.2 Երեխաներ
ԱՔՍ #5 vol. 2 Kidz ծրագիրը նախատեսված 8-15 տարեկան աղջիկների և տղաների համար ընդունում է հայտեր ։ Աքսելերատոր #5-ն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ImpactAIM աքսելերատորի, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ հիմնադրամ), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի (AITC), Հայաստանի ԿԶՆ նորարարության ազգային լաբորատորիայի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:
Ու՞մ համար է
Այս ուղղության հիմնական նպատակն է օգնել 8-15 տարեկան աղջիկներին և տղաներին կատարել իրենց առաջին քայլերը ծրագրավորման ոլորտում: Աքսելերատոր #5 ծրագիրի շրջանակներում երեխաները հնարավորություն կունենան ձեռք բերել կոդավորման հմտություններ, սովորել վեբ ծրագարավորում, ստեղծել խաղեր և թիմային աշխատանքներով մասնակցել հեքըթոնի և այլ ընթացիկ նախագծերի։ Ծրագիրը տեղի կունենա Երևանում (Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում) և Սիսիանում (Սիսիան Կրթական կենտրոնում)։
Ե՞րբ և Որտե՞ղ
2 քաղաքներում 4 խումբ 3 ամսվա ընթացքում Ծրագիրը նախատեսված է իրականացնել · 2 քաղաքներում – Երևան և Սիսիան · 2 խմբեր յուրաքանչյուր քաղաքում (Scratch և Web ծրագրավորման) · Յուրաքանրյուր խմբում կլինեն 15 մասնակից (ընդհանուր 60 երեխա) · 2 տարիքային խումբ յուրաքանրյուր քաղաքում՝ 8-11 և 12-15 Յուրաքանչյուր խումբ կազմակերպվելու է ISTC և AITC համակարգողների կողմից։

20 Շաբաթյա աքսելերացիոն ծրագիր
ԿՈԴԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ
Ծրագրին գրանցվելուց հետո մասնակիցները կներառվեն հետևյալ խմբերից մեկում՝ հիմք ընդունելով վերջիններիս տարիքը, բնակության վայրը և հմտությունները։
SCRATCH ԽՈՒՄԲ (8-10)
Scratch խումբը նախատեսված է սկսնակների համար և երեխաներին հնարավորություն կտա սովորել ծրագրավորման հիմունքները՝ տեսողական գործիքների օգնությամբ: Մասնակիցները կկարողանան ստեղծել ինտերակտիվ պատմություններ, անիմացիաներ և խաղեր: Ծրագիրը կսովորեցնի ոչ միայն ծրագրավորման տրամաբանության հիմունքները, այլ նաև կօգնի զարգացնել երեխաների ներկայացչական և խնդիրներ լուծելու ունակությունները:
ՎԵԲ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԽՈՒՄԲ (11-15)
Web ծրագրավորման խումբը նախատեսված է այն երեխաների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել կոդավորման գիտելիքներ: Մասնակիցները HTML և CSS լեզուների շնորհիվ կսովորեն վեբ ծրագրավորման հիմունքները՝ այսպիսով ստանալով համապատասխան գիտելիքներ իրենց սեփական թվային բովանդակությունը ստեղծելու համար:
ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՓԻՉԻՆԳԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ուսանողների համար չափազանց կարևոր է կիսել նախորդ 3 ամիսների ընթացքում ձեռք բերված ներկայացման հմտությունները: Բացի այդ, դա հնարավորություն է մարտահրավեր նետել և ընդլայնել իրենց թեմայի ընկալումը, խնդրելով ուրիշներին հարցեր տալ, որպեսզի բարելավեն իրենց նախագծերը:
ՀԵՔԸԹՈՆ
Ուսուցման ուղին ավարտելուց հետո երեխաները հնարավորություն կունենան մասնակցել Հեքըթոնի, որտեղ նրանց հնարավորություն կտրվի մրցել այլ երեխաների հետ ` ծրագրի ընթացքում մշակված իրենց վերջնական նախագծերի և հմտությունների հետ միասին:
Ծրագիրը մասամբ կհոգա տրանսպորտի ծախսերը։
Ծրագրին մասնակցությունը անվճար է և առաջնահերթությունը տրվելու է սոցիալապես խոցելի խմբի անդամներին։
Հայաստանի մարզերի երեխաներին խորհուրդ է տրվում լրացնել հայտը։